Գունատոն․ Շարժումների նկարչություն

Օրը՝ Փետրվարի 8

Ժամը՝ 11։00-12:00.

Արևմտյան դպրոց. Զառա Սեդրակյան և 5տարեկաններ 

Վայրը՝ ArtաՍահման արվեստանոց

Մասնակիցներ՝ կրթահամալիրի 5-6 տարեկաններ/նկարչական նախասիրություններ ունեցող սաներ/

Համակարգող՝ նկարիչ, երաժիշտ՝ Հայկ Գրիգորյան

Ցանկացած երեխա նկարիչ է։ Դժվարությունը մանկական տարիքից դուրս գալուց հետո նկարիչ մնալու կարողության մեջ է։

Գույնի միջոցով մենք ընկալում ենք ձևերը և տարածությունը։ Մենք տեսնում ենք իրերը, առարկաները և երևույթները մեր ընկալած ձևի շնորհիվ, որը ստեղծված է գույնով: Այսպիսով, մենք ընկալում ենք աշխարհը և զգալով այն՝  նավարկում գույնի միջոցով:

Նկարիչը հարթության վրա գունավոր բծերի միջոցով ստեղծում է տարածության, առարկաների, երևույթների և իրադարձությունների, տարածության պատրանք՝ աշխարհի նոր տեսլական։

Նախագծի նպատակը

Արվեստը եզակի է իր դերով մարդու յանքում: Այն  հույզերի հզորագույն ինքնարտահայտման միջոց է, որը չափազանց կարևոր է տարիքային բոլոր փուլերում։  

Արվեստի՝ նկարչության  ներկայությունը երեխայի կյանքում   ունի բացառիկ դեր՝ իրականության և զգայական գիտելիքի արտացոլման եւ ազդում է երեխայի ընդհանուր զարգացման վրա, օգնում է դրսևորել եւ զարգացնել նրա ստեղծագործական ունակությունները, գունային, պատկերային լսողությունը։ Բացի այդ դրա ստեղծման գործընթացը, իր ֆիզիկական  բաղադրիչով՝ երբ մատները, մարմինը գումարվում են, այն դառնում է շարժումների նկարչություն։

5-6 տարեկանների հետ «Գունատոն․ Շարժումների նկարչություն» նախագծով երեխաները աշխատելու են Ջեքսոն Պոլլոկի աբստարկտ էքսպրեսիոնիզմի ոճում, անկաշկանդ գույնի, վրձնահարվածների մեջ։

Ընթացքը

Երաժշտության ներքո նախագծին մասնակից սաները ընտրում են ներկի գույնը, վերցնում են ներկով լի տարան և վրձինները։ Արվեստանոցում հատակին փռված կտավի վրա երեխաները իրենց ռիթմով, ճախրող, ազատ շարժումներով ստեղծում են պատկերը։

Անհրաժեշտ միջոցներ

Սաները պերֆորմանսին մասնակցելու  համար պետք է ներկայանան գոգնոցներով, մասիկներով, ունենան փոխնորդ հագուստ, կոշիկներ։

Անհրաժեշտ նյութեր

1 thoughts on “Գունատոն․ Շարժումների նկարչություն

  1. Уведомление: Փետրվար 2024 — Ուսումնական օրացույց

Оставьте комментарий