Պիկասո «Գեռնիկա» որմնանկարի վերկանգնում

Որմնանկարը դպրոցում ստեղծվել է 2016 թ-ին, Կողբի և կրթահամալիրի Գեղարվեստի գծանկարի և գունանկարի արվեստանոցների համատեղ աշխատարանի արդյունքում։

Հունվարյան ճամբարի ընթացքում, Գեղարվեստի գծանկարի և գունանկարի արվեստանոցները նախատեսում են որմնանկարի վերականգնում։

Նախագծի համակարգողներ՝ Գագիկ Չարչյան, Կարինե Մացակյան

Մասնակիցներ՝ Կերպարվեստի, գունանկարի արվեստանոցների սովորողներ

Աշխատանքային խումբ

12-րդ դասարան

  • Արևշատյան լիլիթ
  • Անտոնյան Տարոն
  • Գրիգորյան Սյուզաննա
  • Դադայան Անի
  • Մկրտչյան Մերի
  • Մարտիրոսյան Սյոիզի
  • Հակոբյան Սյուզաննա
  • Դադայան Անի
  • Քեթրին Աղաջանյան
  • Մկրտչյան Մերի
  • Արմենակյան Կարինա
  • Ավետիսյան Մարի
  • Նավասարդյան Նարե
  • 10-րդ դասարան
  • Թովմասյան Լուիզա
  • Փանոսյան Արման
  • Հոհաննիսյան Դանիել
  • Սոմունջյան Հայկ
  • Ավետիսյան Շողիկ
  • Գևորգյան Լաուրա
  • Ծատուրյան Լևոն
  • Մինասյան Դավիթ
  • Մելիքյան Նարե
  • Ավետիսյան Սյուզաննա
  • Թումանյան Սոնա
  • 8-րդ դասարան
  • Լիլիան Գևորգյան
  • Լիա Լալայան
  • Ղարաբեկյան Գրիգոր
  • Սյուզի Էլեոնորա Առդելյե
  • Ռոման Մանվելյան

Անհրաժեշտ նյութեր՝

  • Թղթե կպչուն ժապավեն-2 հատ
  • Սև կոլեր- 10 հատ
  • Սև ակրիլային ներկ-0,5 կգ
  • Ներկարարական վրձիններ-7 հատ
  • Նկարչական վրձիններ-4 տուփ

            Գեռնիկայի մասին

«Գեռնիկան» հանրահայտ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններից է: Այն ստեղծվել է որպես պատասխան գերմանական և իտալական օդային ուժերի կողմից Գեռնիկա քաղաքի ռմբակոծման: Պիկասոն այս կտավը նկարել է Իսպանիայի ազգայինականների պատվերով, 1937 թվականի ապրիլի 26-ին՝ իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում: Իսպանիայի հանրապետական կառավարությունը Պիկասոյին պատվիրել էր պատրաստել մի մեծ որմնանկար 1937 թվականին Փարիզում անցկացվելիք համաշխարհային ցուցադրությանը Իսպանիան ներկայացնելու համար:

«Գեռնիկան» ամբողջությամբ նկարված է մոխրագույնի, սևի և սպիտակի երանգներով: Յուղանկարը ունի 3.5 մետր բարձրություն և 7.8 մետր լայնություն:

Պիկասոն այս հսկա որմնանկարով ցանկանում էր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռել իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում Գեռնիկա բասկյան քաղաքի ռմբակոծության վրա, որն իրականացվում էր Ֆրանկո գեներալի ազգայինական ուժերը սատարող գերմանացիների կողմից:

Նկարիչը կտավի աշխատանքներն ավարտել է 1937 թվականի հունիսի կեսերին և նույն թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում այն ներկայացրել «Տեխնիկայի և արվեստի դերը ժամանակակից կյանքում» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունում, հետո նաև աշխարհի շատ այլ վայրերում: Սան Ֆրանցիսկոյի արվեստի թանգարանը օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 19-ը Գեռնիկան ներկայացրել է իր՝ Միացյալ Նահանգներում առաջին հանրային և անվճար ցուցադրությանը: Այնուհետև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը նախաձեռնել է Պիկասոյի մեծ ցուցադրություն վերնագրված՝ Պիկասո. նրա 40 տարիների արվեստը: Ներկայացված էին 344 ստեղծագործություն, որոնց շարքում էր նաև «Գեռնիկան»:

              *******

1937թ. ապրիլի 27-ին Գերմանիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Իսպանիայի հյուսիսում գտնվող Գեռնիկա բասկաբնակ քաղաքը։

Արդյունքում 6.000-անոց քաղաքի բնակչության 1/3-ը զոհվեց, իսկ ռմբակոծված շենքերը այրվում էին 3 օր։

Այս աղետից խորապես ազդվեց Պաբլո Պիկասոն (ով նախկինում երբեք չէր եղել Գեռնիկայում): Մեկ ամսվա ընթացքում Պիկասոն իր հույզերը հանձնեց կտավին, ու նրան բնորոշ կուբիզմի ոճով ծնվեց աշխարհահռչակ «Գեռնիկա» ստեղծագործությունը։

Այստեղ պատկերված չի բուն քաղաքը։ Պատկերված են այդ աղետի ականատեսը դարձած մարդկանց ապրումները, հայացքները։ Գեռնիկան ցավի, տագնապի, վախի ու անելանելիության խտացում է։

Կտավը միանշանակ չընդունվեց ոչ Պիկասոյի երկրպագուների, ոչ արվեստի քննադատների կողմից։

Տարիներ անց, երբ Պիկասոն բնակվում էր Փարիզում, քաղաքը պաշարված գերմանացի զինվորականներ են գալիս նկարչի արվեստանոց ու տեսնում «Գեռնիկայի» արտատպումներ ու լուսանկարներ։

_Սա դու՞ք եք արել,- հարցնում են նկարչին։

_Ոչ, սա դուք եք արել,- պատասխանում է Պիկասոն։ րագրող Ալեխանդրո Էսկալոնան ասում է. «Այս կտավը նկարչության մեջ այնպիսի դեր ունի ինչպիսին Բեթհովենի Իններորդ Սիմֆոնիան՝ երաժշտության մեջ: Այն մշակութային սրբապատկեր է, որը մարդկությանն է փոխանցում ուղերձ ոչ միայն ընդդեմ պատերազմի, բայց նաև ուղերձ հույսի և խաղաղության: «Գեռնիկան» նաև մի յուրօրինակ վկայակոչում է, երբ խոսքը ցեղասպանության մասին է ՝ Սալվադորից մինչև Բոսնիա»:«Գեռնիկան» դարձել է մարդկության համաշխարհային մի հզոր սիմվոլ ընդդեմ տառապանքի և պատերազմների արդյունքում առաջացած ավերածությունների: Դրա հետ մեկտեղ, այն փաստը, որ որմնանկարում գոյություն չունի հատուկ հարձակման ակնհայտ հղում, նպաստել է ուղերձի համաշխարհային և հավիտենական դառնալուն: Այս ստեղծագործությունը կուբիզմի իսկական գլուխգործոց է:

Оставьте комментарий